211652_close_icon
views-count17878 դիտում article-date 12:43 02-03-2014

Արտակարգ դեպք` Էրեբունու ավտոշուկայում. «Նիվան» գլխիվայր շրջվել է

Այսօր` մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ВАЗ 2121 մակնիշի 01 AR 077 համարանիշի ավտոմեքենայի սեփականատերը, նշված ավտոմեքենան վաճառելու նպատակով, ժամանում է Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկա, որտեղ «Նիվան» կայանում է: Որոշ ժամանակ անց ճանապարհի սահքի պատճառով ավտոմեքենան բարձրությունից ընկնում և գլխիվայր շրջվում է ներքև: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդը չգիտե` արդյոք ապահովագրական ընկերությունն այս դեպքում կփոխհատուցի վնասը, թե` ոչ: Բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենայի շրջված վայրում քաղաքացիներ ու տրանսպորտային միջոցներ չեն եղել, հակառակ դեպքում հնարավոր էր դեպքը ողբերգական ավարտ ունենար: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր