211652_close_icon
views-count8116 դիտում article-date 10:55 02-03-2014

28-ամյա վարորդն ընկավ իր իսկ փորած փոսը. կան վիրավորներ

Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Մասիսի քաղաքի բնակիչ 28-ամյա Խաչիկ Գամբարովն իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 DT 599 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Եասխ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ավտոմեքենան վարելով երթևեկությունն արգելված բետոնապատ ճանապարհով հարվածել է նույն ճանապարհի ընդհատման հատվածում գտնվող բորդյուրներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Գամբարովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի կենտրոնական հիվանդանոց, իսկ ուղևորներ, Մասիսի քաղաքի բնակիչներ 29-ամյա Վահրամ Նանոյանը, 30-ամյա Արկադի Կարապետյանը և 26-ամյա Արամայիս Հունանյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարտի մարզի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մասիսի հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ եթե վարորդը արգելված վայրում չվարեր ավտոմեքենան, ինքն ու իր ուղևորները չէին հայտնվի հիվանդանոցում:

Նմանատիպ նյութեր