13475 դիտում
12:42 31-01-2014
Ավտոմաքսազերծումից խուսափողները շատ արագ հայտնվում են իրենց իսկ փորած փոսում
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի պարզաբանումները՝ ավտոմաքսատանն իրականացվող մաքսային ձևակերպումներից մինչև ավտոմեքանաների պետհամարանիշների տրամադրման, ինչպես նաև մեկ վայրում նշված գործընթացների իրականացման վերաբերյալ:
Ամբողջական շղթան մաքսային ձևակերպումներից մինչև պետհամարանիշի տրամադրում իրականացվում է մեկ ժամում: Սակայն խնդիր ենք դրել այս ժամկետը ևս կրճատել: Ասեմ, որ շենքային պայմանների բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը զուգընթաց, զգալի աշխատանք է տարվել փաստաթղթշրջանառության կրճատման և պարզեցման ուղղությամբ: Արդյունքում՝ ավտոմաքսատունն այսօր պատրաստ է առանց հերթերի սպասարկելու օրական շուրջ 500 այցելուի:
-Պարոն Ղազարյան, իսկ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում մաքսային ձևակերպումներից խուսափողների նկատմամբ:
-Նախկինում օրենսդրական բացերի պատճառով քաղաքացիներին տարբեր մեթոդներով հաջողվում էր խուսափել մաքսային ձևակերպումներից, սակայն բարեփոխումների արդյունքում պատկերը կտրուկ փոխվել է: Իսկ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներից խուսափած վարորդներին հայտնաբերելու նպատակով առաջին անգամ այս տարի ստուգայցեր ենք կազմակերպել Երևանում և մարզերում: Ընդամենը մի քանի շրջայցերից հետո ավտոմաքսատան տուգանային հրապարակ են բերվել մեքենաներ, որոնց տերերը զանազան պատճառաբանությամբ խուսափել են ժամանակին կատարել մաքսային ձևակերպումները: Կարճ ժամանակ անց առաջին արձագանքները չուշացան. օրինազանց քաղաքացիներն արդեն իրենք են կամովին ներկայանում ավտոմաքսատուն կամ սահմանված ժամկետում մաքսազերծում: Իսկ օրինախախտները ենթարկվում են վարչական տուգանքի.
«Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված մեքենաների սեփականատերերը տուգանվում են 100 հազար դրամի և օրական չմուծված գումարի 0.15 տոկոսի չափով, իսկ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված մեքենաների դեպքում` մաքսային արժեքի 50 տոկոսի չափով: Ասեմ, որ ստուգայցերը պարբերական են լինելու: