211652_close_icon
views-count2030 դիտում article-date 21:11 01-03-2014

Անհանգստություն կար խաղից առաջ, գիշերը նույնիսկ չէի քնել. Սարգիս Հովսեփյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այս պաշտոնում իր առաջին պաշտոնական խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է «Միկայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը. «Տղաները բոլոր հանձնարարականները շատ լավ կատարեցին: Դրա համար էլ կարծում եմ խաղի արդյունքն այսպիսին ստացվեց: Ցանկացած արդյունք անկանխատեսելի է, ուրախ եմ, որ այսպիսի գոլառատ հանդիպում ստացվեց, իսկ տղաներն էլ վստահություն ձեռք բերեցին այս հաղթանակով:Ոչ ոքի չեմ կարող առանձնացնել, բոլորն էլ լավ դրսևորեցին իրենց, ընդհուպ փոխարինման դուրս եկածները՝ արագություն հաղորդեցին, գոլային պահեր ստեղծեցին ու գոլ խփեցին: Սարգիս Բալոյանի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ: Խաղից առաջ մի քիչ վատ էր զգում իրեն, որոշեցինք, որ կմասնակցի առաջին խաղակեսին: Շատ լավ հանդես եկավ: Ես ուրախ եմ, որ նման կամային հատկություններ ունի և այդպիսի վատ վիճակում դուրս եկավ ու օգնեց թիմին հաղթել:Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, դա շուտվանից էր որոշված: Եղել են խաղեր, երբ Տարոնը շատ լավ է իրացրել: Այդպես ստացվում է ֆուտբոլում: Ինձ մոտ էլ է եղել շատ-շատ 11 մետրանոցներ եմ խփել, եղել է նաև, որ չի ստացվել: Կարծում եմ՝ դա ոչինչ չի որոշում, Տարոնը շատ լավ խաղաց այսօր: Առաջին պաշտոնական հանդիպումս էր որպես մարզիչ, իհարկե անհանգստություն կար: Գիշերը նույնիսկ չէի քնել: Երբ ֆուտբոլիստ ես, ամեն ինչ ավելի հեշտ է, իսկ երբ մարզիչ ես, քո փոխարեն ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ խաղադաշտում: Շնորհակալ եմ տղաներին, որ նրանք այսօր կատարեցին ամենն այնպես, ինչպես իրենց ասել էինք»:

Նմանատիպ նյութեր