Տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել. ոստիկանները հայտնաբերեցին գողին
                        Փետրվարի 28-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արբի Հ.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. նոյեմբերի 19-ին Հալաբյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող արհեստանոցի սեղանից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է նշված արհեստանոցի վարպետ Արարատ Ղ.-ին, որը գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է հետաքննություն: 
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

