1329 դիտում
11:14 01-03-2014
Երևանի թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել
Թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը: Հաշվի առնելով, որ սույն ընկերությունը սպասարկումն իրականացնում է բացառապես ավտոբուսներով (թվով 17), ինչը նաև առավել նախընտրելի է քաղաքացիների համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը ընկերության հետ քննարկել և առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ վերանայել տվյալ երթուղու ուղեգիծը:
Առաջարկվել է Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցով նախատեսված թիվ 62 երթուղու ուղեգծի որոշակի մասը ժամանակավորապես միացնել թիվ 63 երթուղու ուղեգծին, հատկապես, հաշվի առնելով, որ թիվ 62 երթուղու համար ավելի քան տասն անգամ հայտարարված մրցույթներից և ոչ մեկի համար հայտեր չեն ներկայացվել: Բացի այդ, առաջարկվել է դադարեցնել նույն ուղեգծով ներկայում գործող թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղու հետագա սպասարկումը:
Ըստ այդմ, 01.03.2014-ից թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել, իսկ թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկումը կիրականացնի հետևյալ ուղեգծով.
ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-րդ ԶԱՆԳՎԱԾ - 15-րդ ԹԱՂԱՄԱՍ (Նոր Նորքի 9-րդ զ/ծ - Վիլնյուսի - Ավետիսյան - Դ. Բեկի - Բ. Մուրադյան փողոցներ - Գայի - Մյասնիկյան պողոտաներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Մոսկովյան - Խանջյան փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան փողոցներ - 15 թաղամաս):
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
00:11 01-03-2014
Թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել. Երևանի քաղաքապետարան
Այս բաժնից
1531 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
952 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am