211652_close_icon
views-count1234 դիտում article-date 10:00 01-03-2014

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը մառախուղի պատճառով դժվարանցանելի է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը մառախուղի պատճառով դժվարանցանելի է: Սյունիքի մարզում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր