1187 դիտում
17:08 28-02-2014
Նորից դադարեցվել է Գառնի-Երևան ջրատարի աշխատանքը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փետրվարի 28-ին ժամը 15.00-ին Էրեբունի բնակելի զանգվածից ոչ հեռու վթարվել է Գառնի-Երևան մայրուղային ջրատարը: Ներկայումս, վթարի պատճառները պարզելու և դրա հետևանքները վերացնելու համար, տեղում աշխատում են ընկերության մասնագետները: Նշված վթարով պայմանավորված` դադարեցվել է ջրամատակարարումը`
-Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան 29-41, Պարոնյան 1-15, Մաշտոցի 3-9, 17-37, Բուզանդի 87-101, Տերյան 1-25, Ամիրյան 18-ից բարձր, Արամի 60-ից բարձր, Կողբացու 27-ից բարձր համարների ու հարակից տարածքների,
-Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ` Արցախի պողոտայի,
-Նուբարաշեն վարչական շրջանի,
-Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների,
-Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցի նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր, Մխչյան, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների:
Ինչպես հայտնի է, փետրվարի 27/28-ին ջրատարի վրա իրականացված պլանային շինարարական աշխատանքների պատճառով վերը նշված տարածքների ջրամատակարարումը արդեն իսկ դադարեցվել էր: Ցավոք, վթարով պայմանավորված կրկին խախտվել է ջրամատակարարման գործող ժամանակացույցը, ինչի համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:
Նախնական տվյալներով ջրատարի շահագործումը կվերսկսվի մարտի 1-ի առավոտյան: Ժամկետների փոփոխության դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
20:15 16-09-2014
«Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացմամբ պայմանավորված ջրամատակարարումը չի դադարեցվի
2375 դիտում
13:23 11-02-2015
«Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ջրանջատումներ կլինեն
1419 դիտում
16:50 15-04-2015
Պլանային աշխատանքներ «Գառնի-Երևան» ջրատարի վրա
Այս բաժնից
958 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1168 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
778 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար