211652_close_icon
views-count1706 դիտում article-date 12:13 28-02-2014

Տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն ամփոփել են Նախագահ Մարգվելաշվիլիի այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը: Վրաստանի Նախագահն այսօր կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային ճաշից հետո, Վրաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:

Նմանատիպ նյութեր