1433 դիտում
10:54 28-02-2014
Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը
Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները այցելեցին օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ, հանդիպեցին մի շարք պաշտոնյաների հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում մասնակիցներին հակիրճ ներկայացվեցին հաջորդ տարի
Գերմանիայում Հայաստանի մշակույթի տարվա իրականացման նպատակը և բովանդակությունը:
ՀՀԿ պատվիրակության անդամների կողմից մի քանի անգամ կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը, ինչպես նաև Խոջալուի դեպքերի մասին խեղաթյուրված փաստերի ներկայացումը: Երիտասարդ հանրապետականները ներկայացրին իրական դեպքերը, ինչպես նաև՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։
Հանրապետական երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ընտանիքի իրենց գործընկեր կուսակցության` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության ծրագրի հետագա զարգացումները և առաջիկա համաեվրոպական ընտրությունների կանխատեսումներն ու նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ երիտասարդները Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի կազմակերպած ձմեռային դպրոցին: Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած ծրագիրը, որն էլ կիրականացվի Հայաստանում այս ամառ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
948 դիտում
09:13 19-10-2022
Freedom House-ն անդրադարձել է Հայաստանում ապատեղեկատվության տարածման խնդրին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
712 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1369 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին
1135 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում