«Էրեբունի» ՔԿՀ-ն շուտով դադարելու է գործել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ մի շարք ՔԿՀ-ներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել։ Մեզ հայտնի դարձավ, որ շուտով կդադարի գործել «Էրեբունի» ՔԿՀ-ն։ Այնտեղ երեկվա դրությամբ մոտ 30 դատապարտյալներ կային։
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ն փակելու որոշումը։ Ղլեչյանը, սակայն, ասաց, թե նման բան չկա»։