211652_close_icon

ՊՆ վարչության պետը «բացահայտել» է Սուրեն Սարգսյանի իրական դեմքը․ Հրապարակ

views-count1553 դիտում article-date 09:24 28-02-2014
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը երեկ «բացահայտել» է ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի իրական դեմքը։ Նա գրել է. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև՝ ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ։ Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը... ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս՝ «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում։ Եվ ընդհանրապես՝ ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը... սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր