211652_close_icon
views-count733 դիտում article-date 18:17 27-02-2014

Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է. Շարմազանովը՝ Ռուբիկ Հակոբյանին

Այսօր խորհրդարանում 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունների ելույթների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր ելույթում, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնությանը, փորձեց գուշակել, թե ինչի մասին է խոսելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուբիկ Հակոբյանի եկույթից հետո այսպես արձագանքեց. «Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է: Գուշակություններ մի արեք: Գալուստ Սահակյանը խոսելու է եւ ինչ ասելու է, իր ելույթում հստակ կասի»:

Նմանատիպ նյութեր