Ինդոնեզիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Փետրվարի 27֊ին Ինդոնեզիայի Ռիաու նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նահանգում սեզոնային անտառային հրդեհների հետևանքով ճանապարհներում տեսանելիությունը 50 մետր է։
Շաբաթվա սկզբին հրդեհի օջախները 150 անգամ ավելացել են 64֊ից դառնալով 1250։ Այս մասին հայտնում է «Անտարա» ազգային գործակալությունը։