2245 դիտում
22:11 26-02-2014
Վարչապետը Հայաստանում Ուկրաինայի սցենարի կրկնության մասին
Որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են այդպիսի սցենարի մասին Ուկրաինան մեզ համար բարեկամ երկիր է եւ մենք շահագրգռված են, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք ցանկանում ենք նաեւ մեր գործընկերներին, որ այդ քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարվի»: Դիտարկմանը, թե ընդունում է իշխանափոխության նման տարբերակը եւ, եթե մի օր Հանրապետականները Սերժ Սարգսյանի դեմ նման հայտարարություն անեն իր դիրքորոշումը ինչպիսին կլինի ասաց. «Ես կարծում եմ, որ այդպիսի համեմատականները կոռեկտ եւ տեղին չեն: Որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են այդպիսի սցենարի մասին, բայց ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ»:
Վարչապետը նաեւ ներկայացրեց իրենց քաղաքական թիմի եւ ղեկավարի դիրքորոշումը , որով հնարավոր չէ այդ սցենարի կրկնությունը: «Նախ` մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ լինի, խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս: Երկրորդ` գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ եւ առաջինը մենք ինքներս ենք բարձրաձայնում դրա մասին, ինչը ունի էական նշանակություն համագործակցության մթնոլորտ ձեւավորելու առումով : Համագործակցության համար մեր դռները միշտ բաց են: Երրորդ եւ ամենակարեւորը մեր ժողովուրդը անցել է արդեն այդ ճանապարհը եւ մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները, որը դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար անխտիր: Համոզված եմ, որ կուսակցությունները եւ ժողովուրդը իր խոր իմաստությունը կդրսեւորի նաեւ այս պայմաններում: Չորորդ գործոնը եւս գոյություն ունի, որը չափազանց կարեւոր է: Արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է մեզ եւ այն քաղաքական որոշումը, որը կայացրել է մեր երկրի ղեկավարը Մաքսային միության անդամակցելու վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հավանության է արժանացրել»,- ներկայացրեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1404 դիտում
16:40 30-01-2015
Մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր սցենարի. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
790 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1639 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1327 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ