211652_close_icon
views-count1074 դիտում article-date 20:43 26-02-2014

Թուրքերը դանակահարել են «Չելսի»-ի երկրպագուներին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Գալաթասարայ» - «Չելսի» խաղից առաջ լոնդոնյան ակումբի երկու երկրպագուներ հարձակման են ենթարկվել Ստամբուլի բարերից մեկում, հայտնում է Goal.com-ը: Թուրքերը դանակահարել են անգլիացի երկու երկրպագուների: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց`բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Չելսի»-ի ղեկավարությունը Բրիտանական դեսպանատան ներկայացչության հետ արդեն սկսել է հետաքննել միջադեպը: Հստակեցվում է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկած է թուրքական ոստիկանության վրա:

Նմանատիպ նյութեր