Թուրքերը Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 2 ռուսների
Սիրիայի և Թուրքիայի սահմանին ձերբակալել են 2 ռուսների, ովքեր փորձել են անցնել Թուրքիա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը
Գործակալության տվյալներով , թուրք սահմանապահները ռազմկան արգելված գոտում բեևման են ենթարկել երկու անձանց` պայուսակը ձեռքերին Սիրիայից Թուրքիա անցնելու ժամանակ:
Նրանցից առգրավվել են Գլոկ մակնիշի ատրճանակ, 7 տարբեր բջջայիններ, 3 հիշողության միկրոչիպեր և կոշտ սկավառակ :
Իսկ РИА «Новости»-ի տեղեկացմամբ Թուրքիայի իշխանությունները չեն հաստատել Ռուսաստանի քաղաքացիները բերման ենթարկելու լուրերը: