ԱԺ և ՍԴ նախագահներն այս պահին գտնվում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
Այսօր` փետրվարի 26-ին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը քիչ առաջ այցելեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Աբրահամյանն ու Գ. Հարությունյանը այցելության են եկել նշված բժշկական կենտրոնում գտնվող սիրված ու ճանաչված դերասան Գուժ Մանուկյանին:
Հիշեցնենք, որ սիրված դերասանը նշված բժշկական կենտրոնում վիրահատվել է և նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի