Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը լքել է պետության տարածքը և այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին պատմել է Gordonua.com֊ի լրագրող և հեռուստահաղորդավար Դմիտրի Գորդոնը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների իր աղբյուրին։
Ըստ այդ աղբյուրի՝ Ռուսաստանը նրա համար փոխաբեռնման կետ է․ Յանուկովիչը մտադիր է հաստատվել ասիական երկրներից մեկում։ Ենթադրվում է, որ դա Ինդոնեզիան է, քանի որ այնտեղ նա հիմնադրած բազա ունի։
Հիշեցնենք, որ Յանուկովիչի նկատմամբ պաշտոնական հետախուզում է հայտարարվել՝ Կիևում 2014 թ․ փետրվարի 18֊ից 20֊ը ընկած ժամանակահատվածում զանգվածային սպանություններ իրականացնելու մեղադրանքով։