211652_close_icon
views-count919 դիտում article-date 12:34 26-02-2014

Առևտրի կենտրոնից պարբերաբար գողություններ է կատարել

Փետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում գործող խանութներից պարբերաբար կատարել է հագուստի գողություն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր