2564 դիտում
11:48 26-02-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին. ֆոտոշարք
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:
Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Հունաստանի խորհրդարանի նախագահին` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ միջպետական հարաբերությունների խորացման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Ողջունելով գործընկերոջը եւ կարեւորելով նրա պաշտոնական այցը Հայաստան` Աժ նախագահը շնորհավորեց պարոն Մեյմարակիսին ԱԺ բարձր պարգեւին արժանանալու համար եւ նշեց, որ մեր երկիրը կարևորում է Հունաստանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: «Հայ-հունական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ մեծ ներուժ ուհնարավորություններ կան դրանց ընդլայնման և առավել սերտացման համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա համոզմամբ` հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործում առանձնահատուկ դեր է վերապահվում օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա խորացմանը: Նա գոհունակությամբ փաստեց, որ այսօր հայ - հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում. երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր: «Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ: Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը կարեւորեց Հունաստանի հետ համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների ձևաչափում` նշելով, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում: Խորհրդարանի նախագահը կարեւոր համարեց երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: «Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության խթանումն ու ընդլայնումը»,-ասաց ԱԺ նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ Պատվո մեդալին արժանանալու համար` Հունաստանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Հայաստանի եւ Հունաստանի միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները եւ դարավոր ավանդական բարեկամությունը: Նա անհրաժեշտ համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը եւ խորացումը տարբեր ուղղություններով: Միջպետական հարաբերությունների ամրապնդման հարցում նա նույնպես կարեւոր համարեց խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` մեծ է խորհրդարանների դերը ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հարցերում: Հունաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայ-հունական համագործակցությունը միջազգային կառույցներում լավ հիմքերի վրա է գտնվում: Նա եւս կարեւոր համարեց տնտեսական համագործակցության զարգացումը:
Որպես ԵՄ խորհրդում նախագահող երկրի խորհրդարանի նախագահ` Վանգելիս Մեյմարակիսը նշեց, որ Հունաստանը կանի հնարավորը, որպեսզի ամրապնդվեն եւ խորանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները: «Ոչինչ չի կարող խոչընդոտել, որ մենք շարունակենք համագործակցությունը Հայաստանի հետ եւ համարենք, որ Հայաստանը Եվրոպա է»,- ասաց Հունաստանի խորհրդարանի նախագահը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ` անհրաժեշտ համարելով համակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով: Վանգելիս Մեյմարակիսը շեշտեց, որ Հունաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Զրուցակիցները անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Հանդիպման ավարտին Հունաստանի խորհրդարանի նախագահը գրառում կատարեց Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
14:35 26-02-2014
Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին
805 դիտում
13:34 26-02-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսին
1057 դիտում
13:18 25-02-2014
Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը
Այս բաժնից
784 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1630 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1321 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ