211652_close_icon
views-count1350 դիտում article-date 09:25 26-02-2014

Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆն օլիգարխ զինվորական չէ, սեփականություններ չունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ական պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, շաբաթներ առաջ Աժ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելուց և անցած քառօրյան բոյկոտելուց հետո երեկ վերջապես Աժ էր ներկայացել ու հենց նիստերի դահլիճում ջերմագին ողջունում էր ֆրակցիայի ներկայացուցիչներին: «Հարթվե՞լ են Ձեր և Ծառուկյանի հարաբերությունները, ասում էին՝ ինչ-որ բան չեք կարողանում իրար հետ կիսել, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծախսած գումարը Ծառուկյանը մինչ օրս չի վերադարձրել»,– երեկ մեր լրագրողը հարցրել է Գրիգորյանին։ «Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները լրիվ նորմալ են, ոչ մի խնդիր չկա, հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի հարցի հետ կապված նորից պետք է կրկնեմ, որ, իսկապես, ամբողջ անցած տարին առողջական խնդիրներ եմ ունեցել, շուրջ 3 ամիս ընդհանուր տևողությամբ պառկել եմ տարբեր հիվանդանոցներում, բուժվել եմ։ Ինչ վերաբերում է գումարային հարցերը, ապա ես ոչ օլիգարխ եմ եղել, ոչ էլ նման միջոցներ եմ ունեցել ծախսելու, նման բան չկա, չի կարա լինի։ Ես, ի տարբերություն շատ շատերի, օլիգարխ զինվորական չեմ, սեփականություններ չունեմ, նման գումարներ ծախսելու հնարավորություն էլ չունեմ, որ ուզենայի էլ, չէի կարող ծախսել»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր