Նեյմարը կդառնա Մունդիալ-2014-ի սուպերաստղերից մեկը. Ռոնալդո
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ենթադրում է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Նեյմարը ունակ է իր հետևից տանել Բրազիլիայի հավաքականին:
« Նեյմարը հիանալի աշխարհի առաջնություն կանցկացնի: «Բարսելոնա»-ում նա ներկայումս հանդիսանում է Մեսսիի օգնականը, բայց հավաքականում նա կարող է ցուցադրել իր ունակությունները: Եթե Բրազիլիայի հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ, ապա Նեյմարը կարող է դառնալ մրցաշարի գլխավոր աստղերից մեկը»,-ասել է Ռոնալդոն: