Նիգերիայի հյուսիսարևմտյան շրջանում զինված անձինք հարձակվել են ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչների և համայնքի ժողովի մասնակիցների վրա, որի հետևանքով ավելի քան 79 մարդ է սպանվել, հայտնում է Agence France-Presse-ը:
Հարձակումը տեղի է ունեցել հավաքի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են զինված թալանից պաշտպանվելու և անասունների հափշտակությանը առնչվող հարցեր:
Ըստ նախնական տվյալների, հավաքի մասնակիցների վրա հարձակվել են ֆուլբեի էթնիկ ցեղի անասնապահները։