211652_close_icon
views-count5690 դիտում article-date 14:46 25-02-2014

Ով ասում է, թե բիզնեսը ձեռքիցս վերցրել են, գլուխները պատին են տվել. ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյան

«Ով ասում է, թե երթուղայինի գծերը ձեռքիցս վերցրել են, գլուխը պատին են տվել»: Այսօր [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ արձագանքելով լուրերին, թե բիզնեսը իր ձեռքից խլել են: «Նախ՝ առաջինը՝ ես բիզնես չունեմ, երկրորդն էլ՝ ասողը գլուխը պատին է տվել»,- ավելացրեց Հրանտ Գրիգորյանը: Հարցին, թե միայն պատգամավորի՞ գործունեությամբ է զբաղվում, ասաց. «Բա էլ ուրիշ ինչո՞վ եմ զբաղվում: Ուրիշ ոչ մի գործ չկա: Ու՞ր ա, մի գործ ճարեք, անենք»: Դիտարկմանը, թե պարապությունից նեղվու՞մ է, ասաց. «Չէ, չենք նեղվում: Լավ ենք զգում: Դուք էլ լավ եղեք»: Սակայն չցանկացավ նշել, թե ուրիշ ինչ աշխատանքով կցանկանա զբաղվել:

Նմանատիպ նյութեր