Դեսպան Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի հետ
Փետրվարի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Բասսիլին ներկայացրեց մանրամասներ՝ Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:
Փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա սերտ և փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ և խորանալ փոխվստահության հիմունքների վրա:
Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: