211652_close_icon

Վտանգի «նարնջագույն» մակարդակ՝ Պեկինում

views-count1682 դիտում article-date 00:05 25-02-2014
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ուժեղ սմոգի պատճառով վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել։ Այս մասին հայտնել է Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Օդի ուժեղ աղտոտվածության պատճառով ծերերին և երեխաներին խորհուրդ է տրվել փողոց դուրս չգալ։ Ուսումնական հաստատություններում բաց երկնքի տակ անցկացվող դասերը հետաձգվել են։ Իշխանությունները խնդրել են վարորդներին չերթևեկել։ Բազմաթիվ հիմնարկների աշխատանքներ կանգնեցված են։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, երկուշաբթի օդի աղտոտված նյութերի քանակի աճ է գրանցվել։ Մինչ հինգշաբթի իրադրության փոփոխություններ չեն սպասվում։

Նմանատիպ նյութեր