Ֆրանսիայի 7 դեպարտամենտներում վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով
Ֆրանսիայի հյուսիս-արևելքի 7 դեպարտամենտներում սեպտեմբերի 13-ի առավոտյան անձրևների պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Ֆրանսիացի օդերևութաբանների տվյալներով՝ հորդառատ անձրևները կարող են հանգեցնել հեղեղումների: Սպասվում է, որ առաջիկա օրվա ընթացքում երկրի յոթ դեպարտամենտների տարածքում կարող են գրանցվել մինչեւ 80 միլիմետր տեղումներ: