Ցուցահանդես մթության մեջ` «էմանացիա». տեսանյութ
Լույսերը անջատվում են ու ցուցասրահում միայն քանդակներն են մնում: Նրանց տեսնելու համար պետք է նախ լույսի ու ստվերի խաղը հասկանալ: Այսպիսի ցուցահանդես Հայաստանում դեռ չի եղել: Մի խումբ երիտասարդ ու համարձակ քանդակագործներ են նախաձեռնել: «էմանացիա»-ի մասին վաղուց էին լսել, հիմա գտել են սեփական արվեստում կիրառելու ձևը:
Երիտասարդներին միավորողը ընկերությունն է, նրանց քանդակներն էլ միևնույն վարպետի ձեռքի տակով են անցել: Գարեգին Դավթյանը ոչնչով չի միջամտել, թեև առաջին օրվանից տղաների կողքին է եղել ու ընդամենը մեկ խորհուրդ է տվել:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23111]armnewstv.am [/url]