211652_close_icon

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր. Հերման վան Ռոմպեյ

views-count1241 դիտում article-date 21:57 24-02-2014
ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի համար այս դժվարին ժամանակահատվածում օգնել և նրա հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: «Ես ողջունում եմ ուկրաինական ազգի ցանկությունն ապրել ազատ, անկախ և միասնական ամուր կապերով կապված ԵՄ-ի հետ: Մենք պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիր այս դժվարին ժամանակահատվածում Ուկրաինային սատարելու համար»,- նշել է նա: Նրա խոսքերով ԵՄ-ն «սևեռուն հետևելու է» Կիևում իրավիճակին: «Մեր գլխավոր հանձնակատարը գտնվում է Կիևում»,- հիշեցրել է Վան Ռոմպեյը:

Նմանատիպ նյութեր