2211 դիտում
18:06 29-06-2014
eBay-ը հրաժարվել է աճուրդի հանել Երրորդ ռեյխի առաջնորդներից մեկի՝ Հերման Հերինգի Mercedes-ը
eBay ինտերնետային-աճուրդային ընկերությունը հրաժարվել է իր ցանցում տեղադրել նացիստ, Երրորդ ռեյխի առաջնորդներից մեկին՝ Հերման Հերինգին պատկանած Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Mercedes-Benz 540 K-ը պատրաստվել է 1941 թվականին Հերինգի հատուկ պատվերով: Վերջինս այն ժամանակ զբաղեցնում էր Ռեյխստագի նախագահի պաշտոնը: 4 տարի անց ավտոմեքենան բավարական Բերխտեսգադեն քաղաքում առևանգում են ամերիկացի զինվորականները:
Մինչև 1955 թվականը ավտոմեքենան օգտագործել են օկուպացիոն ուժերը, այնուհետ այն տեղափոխել են Միացյալ Նահանգներ, որտեղ և վաճառվել է անհատ մի ձեռներեցի: Այս տարի ավտոմեքենան հայտնաբերեց ամերիկյան High Velocityu Classics ընկերությունը, որը զբաղվում է հայտնի մարդկանց պատկանած ավտոմեքենաների որոնումներով և դրանց վաճառքով: Ընկերությանը հաջողվեց գտնել մեքենան, մի փոքր վերանորոգել այն և վաճառքի դնել միջազգային աճուրդում eBay-ի միջոցով: Վաճառքի նախնական գինը սահմանված էր 7 մլն դոլար, սակայն eBay-ի ղեկավարությունն արգելափակեց ավտոմեքենայի աճուրդը՝ իմանալով, որ այն պատկանել է Հերինգին:
Նմանատիպ նյութեր
1739 դիտում
15:29 17-07-2015
eBay ընկերությունը հաստատել է. $ 925 մլն-ով վաճառքի է հանել eBay Enterprise-ը
1404 դիտում
23:45 05-05-2015
Աճուրդում կվաճառվի պատմական բացառիկ փաստաթուղթ՝ Երրորդ Ռեյխի վերջին հրահանգը
1915 դիտում
11:30 19-01-2015
Բեքհեմի վթարված Audi RS6-n աճուրդի է դրվել eBay-ում
Այս բաժնից
1447 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1273 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
865 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները