ԵՄ-ն պատրաստ է վերանայել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը. Ռոմպեյ
ԵՄ-ն պատրաստ է վերանայել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումը, եթե Ուկրաինայում պահպանվի հրադադարի ռեժիմը: Երեկ այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը:
«Ռուսաստանը դժվարությամբ համաձայնեց լուրջ բանակցություններ անցկացնել: Հրադադարը կարևոր քայլ է, սակայն ընդամենը քայլ է»,- Agence France-Press –ի փոխանցմամբ՝ ասել է Ռոմպեյը:
Ռոմպեյի խոսքով՝ ռուսական տնտեսությունը տուժում է, այն արդեն անկում է ապրում և հատկապես՝ պատժամիջոցների պատճառով: