Պորոշենկոն պատրաստ է ստորագրել ԵՄ֊ի հետ Ասոցացման համաձայնագիրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ ստորագրել ԵՄ֊ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի 2֊րդ՝ տնտեսական մասը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«Ես պատրաստ եմ անհապաղ ստորագրել ԵՄ֊ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի 2֊րդ՝ տնտեսական մասը։ Գրիչն արդեն իմ ձեռքում է»,֊ ընդգծել է Պորոշենկոն Գերագույն ռադայում՝ երդմնակալության ժամանակ։
Միաժամանակ նա շեշտել է, որ Ուկրաինան ձգտում է հնարավորինս արագ դառնալ ԵՄ֊ի լիիրավ անդամ։