Կիևի մարզի ղեկավար Անատոլի Պրիսյաժնյուկը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է Interfax֊ը։
«ОГА» մամլո ծառայության տվյալների համաձայն, հրաժարականի որոշման պատճառը պետական կառավարման անձնակազմի փոփոխումն է։
Պրիսյաժնյուկը խոստացել է շարունակել իր աշխատանքային պարտականությունների կատարումը մինչ ղեկավարության կողմից իր հրաժարականի ընդունումը։
«Դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները պետք է աշխատեն առանց խախտումների։ Թոշակներն և մյուս սոցվճարները պետք է տրվեն ժամանակին։ Մարզը պետք է աշխատի և զարգանա»,֊ ընդգծել է նա։