211652_close_icon
views-count3890 դիտում article-date 10:06 24-02-2014

Հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզում ոստիկանին վրաերթի ենթարկած վարորդն ու նրա Mercedes-ը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 23-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:50-ի սահմաններում Վայքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ Ջերմուկի խճուղի 14 շենքի դիմացից իրենց մոտ է տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 22-ամյա Գաբրիել Վիրաբյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 138-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գ. Վիրաբյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ վրաերթը կատարել է Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղի բնակիչ, 25-ամյա Մեխակ Գրիգորյանը՝ իր կողմից վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 716 համարանիշի ավտոմեքենայով, և բացատրական աշխատանքների արդյունքում Մ. Գրիգորյանը մեղայականով ներկայացել է Վայքի ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Գ. Վիրաբյանն աշխատում է ոստիկանության Վայքի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան:

Նմանատիպ նյութեր