1731 դիտում
01:05 24-02-2014
«Ատլետիկո»-ի խաղացողները խաղադաշտ դուրս եկան առանց սև թևկապների
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Օսասունա»-ի հետ խաղին Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղացողները խաղադաշտ են դուրս եկել առանց սև թևկապների: Հիշեցնենք, որ խաղից առաջ մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում հրապարակում էր եղել, ըստ որի «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը հարգելու նպատակով թիմի խաղացողները վերոնշյալ խաղին պետք է հանդես գային սև թևկապերով: Սակայն խաղից ժամեր առաջ այդ հրապարակումը կայքից ջնջվել է:
Այդ կապակցությամբ Հայաստանում Իսպանիայի առաջնության հանդիպումները հեռարձակող «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել, որ Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջիկա երկու հանդիպուները չեն ցուցադրվի հեռուստաընկերության եթերում:
Հավելենք, որ «Ատլետիկո»-ի գլխավոր հովանավոր է հանդիսանում ադրբեջանական «Land of Fair» ընկերությունը, որը իրենց անունը գովազդելու համար տարեկան մեծ գումարներ է փոխանցում իսպանական ակումբին: Իսպանական ակումբը մեծ գումարների դիմաց, այս անգամ փորձել էր նոր ծառայություն մատուցել Ադրբեջանին:
Նմանատիպ նյութեր
3269 դիտում
22:25 02-09-2021
Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները դուրս եկան նախավարժանքի
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2926 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն