211652_close_icon
views-count5697 դիտում article-date 22:07 22-02-2014

«Crazy» խաղատան հարևանությամբ բախվել են Mercedes-ը, Daweoo Nexia-ն և Нива-ն. Нива-ն կողաշրջվել է

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Crazy» խաղատան հարևանությամբ, բախվել են 56-ամյա Գրիգոր Նազլուխանյանի վարած Վազ 2121 մակնիշի 34 VO 204 համարանիշի, 41-ամյա Արսեն Թորոսյանի վարած Daweoo Nexia մակնիշի 14 ՏՏ 086 համարանիշի և 38-ամյա Արմենակ Ավդալյանի վարած Mercedes մակնիշի 14 ՍՕ 989 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ն կողաշրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: ՃՈ վթարների վերլուծության տեսուչ Պարգև Ղուկասյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր