«Մայդանը» մերժել է ընդդիմադիր ղեկավարների առաջարկը
                        Կիևի Անկախության հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները մերժել են ընդդիմության առաջնորդների առաջարկը, որոնք բեմ էին բարձրացել պատմելու Ուկրաինայի իշխանությունների հետ ճգնաժամի կարգավորման համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»֊ը։
Ցուցարարներից մեկը բեմից ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե նախագահ Վիկտոր Յանուկովիչը մինչ փետրվարի 22֊ի առավոտյան ժամը 10֊ը չհեռանա, մարդիկ կանցնեն զինված հարձակման։
Մյուս բոլոր հավաքվածները ծափողջույններով և քաջալերող հայացքներով  ողջունել են նրան։ 
Դրանից հետո նրանք հրապարակ են բերել մահացածների աճյունները՝ հարգանքի տուրք մատուցելու համար։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

