«Մայդանի» ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, պատգամավոր Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ «Մայդանը» ամբողջությամբ վերահսկում է Կիևը։ Այս մասին նա ասել է Անկախության հրապարակում այս գիշեր, փոխանցում է «Украинская правда»֊ն։
Բացի այդ նա հայտարարել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի անհապաղ հրաժարականի պահանջի մասին։
«Մենք պահանջում ենք, որ շտապ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեն»,֊ասել է Պարուբին։