211652_close_icon
views-count6073 դիտում article-date 11:21 27-12-2017

Սիրիայի ընդդիմադիր 40 խմբեր մերժել են Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների առաջարկը

Սիրիական ընդդիմադիր և ապստամբ 40 խմբեր երեկ հայտարարել են, որ մերժում են Ռուսաստանի նախաձեռնած բանակցությունների առաջարկը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/оппозиция-отказалась-от-участия-в-конгрессе-по-сирии-в-сочи/a-41931536]Deutsche Welle[/url]-ն: Սիրիական ընդդիմադիր ուժերը Մոսկվային անվանել են «ագրեսոր պետություն, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել Սիրիայի ժողովրդի դեմ»: Նրանք Ռուսաստանին մեղադրել են Սիրիայի կառավարության վրա բավականաչափ ճնշում չգործադրելու մեջ՝ 6 տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտելու համար: «Սիրիական ազգային երկխոսության կոնգրես» անվամբ բանակցությունները նախատեսված են Սոչիում, հունվարի 29-30-ը: Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ հաջորդ ամիս նախատեսված բանակցությունները փորձ են շրջանցելու ՄԱԿ-ի առաջնորդած խաղաղության բանակցությունները, որոնք, սակայն, առանձնակի առաջընթաց չեն գրանցել 2014-ին մեկնարկելուց ի վեր: Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին նշել է, որ Սոչիի հանդիպումը կարող է հիմք հանդսանալ երկխոսություն սկսելու համար: Իսկ ընդդիմության ղեկավար Ահմեդ Թուման կասկած է հայտնել, նշելով, թե չենք կարող խոսել երկխոսության մասին, երբ Դամասկոսի կառավարությունը «սպանում է սեփական ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր