211652_close_icon

Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված համաձայնագիր է կնքվել

views-count1264 դիտում article-date 19:31 21-02-2014
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդները երկրում առաջացած ճգնաժամի կարգավորման համաձայնագիր են ստորագրել: Ուկրաինական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների համաձայն համաձայնագիրը ստորագրմանժամանակ ներկա են գտնվել Գերմանիայի արտգործնախարարը ևԵՄ ներկայացուցիչներ: ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինն, ով բանակցություններին մասնակցել է որպես ՌԴ ներկայացուցիչ, հրաժարվել է ստորագրել ընդունված փաստաթղթի տակ: Ըստ տեղեկությունների համաձայնագիրը ենթադրում է վերադարձ 2004 թվականի սահմանադրության և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Նմանատիպ նյութեր