211652_close_icon
views-count3679 դիտում article-date 13:41 21-02-2014

Խորհուրդ վարորդներին. ինչպես զերծ մնալ անակնկալ ծախսերից և ապացուցել Ձեր անմեղությունը

Հայտնի փաստ է, որ պատահարի ժամանակ ԱՊՊԱ-ի շնորհիվ հատուցում է ստանում տուժող կողմը, մինչդեռ մեղավոր կողմը իր մեքենան վերանորոգելու համար ստիպված է լինում «ցավոտ» ծախսեր կրել: Հենց այսպիսի անկանխատեսելի ծախսերից ազատում է ԿԱՍԿՈ-ն, որն արդեն հնարավոր է ձեռք բերել ամսական վճարումներով` առանց լրավճարների ու տոկոսների: «ԿԱՍԿՈ» պայմանագիր ձեռք բերելով՝ Դուք որպես նվեր կստանաք նաև մեքենայի տեսագրիչ սարք (видеорегистратор)`անկաշառ ականատես, որի շնորհիվ վթարի ժամանակ Ձեր անմեղությունն ապացուցելու լրացուցիչ ջանքերի կարիք չի լինի: Չէ՞ որ մեր օրերում ղեկի առջև կարող է հայտնվել ցանկացած անձ` զբաղված գործարար, ով միաժամանակ երկու հեռախոսով խոսելով լուծում է «համաշխարհային» հարցեր, տաքսու վարորդ` վստահ, որ ինքը ճանապարհների «արքան» է, մեքենան վարելու ընթացքում շպարվել հասցնող երիտասարդ աղջիկ կամ էլ ավելի վատ` հոր մեքենան «թռցրած» մի երիտասարդ, ով քաղաքով մեկ իրեն է ցույց տալիս: Ապահովագրե՛ք Ձեզ այս «կարգապահ» վարորդների «զոհը» դառնալուց: [url=http://www.reso.am/arm/index.html]«ԿԱՍԿՈ» պայմանագիր[/url] ձեռք բերելու համար այցելեք ք. Երևան, Կոմիտաս պող. 62 շ., 93-93/1 հասցեում գտնվող «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակ կամ զանգահարեք 060 27 57 57 շուրջօրյա հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր