Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է նախաձեռնել։ Համապատասխան ուղերձը տեղադրվել է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում։
«Հարգելի հայրենակիցներ, այս ողբերգական օրերին Ուկրաինան ծանր կորուստներ ունեցավ, բարիկադների երկու կողմերում էլ մարդիկ զոհվեցին: Մարդկային կյանքից առավել ոչինչ չկա։
Ես միջոցներ եմ ձեռնարկում՝ խաղաղության վերականգնման, հետագա զոհերից խուսափելու համար։
Ես նախաձեռնում եմ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում։
Հայտարարում եմ 2004 թվականի Սահմանդրության վերականգնում՝ ի օգուտ խորհրդարանական հանրապետության լիազորությունների վերաբաշխման:
Ազգային վստահության կառավարության ձևավորման գործընթացի կոչ եմ անում»,֊ ասվում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ուղերձում։