211652_close_icon
views-count1220 դիտում article-date 23:34 20-02-2014

Էդգար Մալաքյանը իր կարիերան կշարունակի «Ժալգիրիսում»

«Բանանցը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը Անթալիայում: Թիմի կազմում արդեն փորձաշրջան են անցել երեք ֆուտբոլիստներ, որոնցից երկուսը՝ Նեյլ Յադոլահին և Մարկոս Վինիցիուսը չհամապատասխանեցին «Բանանցի» մարզիչների պահանջներին: Առայժմ թիմի կազմում շարունակում է մարզվել ծագումով նիգերիցի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող Կիռան Նվաբուեզեն: «Բանանցը» Հայաստան է վերադառնալու փետրվարի 23-ին իսկ առաջնության 15-րդ տուրում՝ մարտի 1-ին ընդունելու է «Արարատին»: Պարզ է դարձել նաև այն, որ «Բանանցի» կազմում մրցաշրջանի երկրորդ մասին չի մասնակցի Էդգար Մալաքյանը: Ֆուտբոլիստի հետ «Բանանցը» խզել է պայմանագիրը, և Մալաքյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են չեխական «Վիկտորիա» ակումբին, որն էլ իր հերթին համաձայնություն է տվել, որպեսզի Մալաքյանը հանդես գա «Ժալգիրիսում»: Մալաքյանը հունվար ամսին վնասվածքի պատճառով չի մասնակցել «Բանանցի» ոչ մի մարզմանը: Հիշեցնենք, որ «Բանանցից» հեռացել է նաև սլովակ պաշտպան Լյուբոշ Հանցելը, ում հետ պայմանագիրն ավարտվել է հունվարի 1-ին: «Բանանց» ՖԱ Մամլո քարտուղարություն

Նմանատիպ նյութեր