211652_close_icon
views-count3671 դիտում article-date 21:24 20-02-2014

Դատարանի և ԴԱՀԿ-ի թեթև ձեռքով ընտանիքի 13 անդամները մնալու են փողոցում

Այսօր՝ փետրվարի 20-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 42 շենքի բնակիչ 68-ամյա Դեզդեմոնա Մանուկյանը: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց իր և որդիների հետ տեղի ունեցած անարդարությունների մասին, ինչի հետևանքով նրանց 13 հոգանոց ընտանիքը փաստացի մնացել է անտուն: 2009թ.-ին Դ. Մանուկյանի որդուն՝ Էդիկ Մանուկյանին է զանգահարում Այսեր Մաթևոսյանը և առաջարկում գնել խողովակներ: Է. Մանուկյանը համաձայնվում է գնել խողովակները, որի գինը կազմում է 650 000 դրամ սակայն Մանուկյանը վճարում է 90 000 դրամ, իսկ մնացած գումարը պարտավորվում է հետագայում վճարել: Հետագայում Ա. Մաթևոսյանը դիմելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Էդիկ Հմայակի Մանուկյանի, երրորդ անձինք` Դեզդեմոնա, Ստեփան, Գոհար, Գրետա, Մելանյա Մանուկյանների, Նունե Վարդանյանի` խնդրել է անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածել: 30.09.2011թ-ի դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը հայցից հրաժարվեց` պատճառաբանելով, որ երրորդ անձ Ստեփան Մանուկյանը վճարել է 292.000 ՀՀ դրամ և գնել է պատասխանող Էդիկ Հմայակի Մանուկյանի բաժնեմասը: Դատարանը վճռում է Ա. Մաթևոսյանի ընդդեմ Է. Մանուկյանի, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճել: Ընտանիքը համոզվելով, որ գործը կարճվում է շարունակում է բնակվել իրենց տանը: Որոշ ժամանակ անց դատարանից նամակներ են ուղարկվում, իսկ հետագայում էլ արդեն ԴԱՀԿ-ից նամակ է գալիս, որ այդ տունը պատկանում է Մամիկոն Օհանյանին և 10 օր ժամանակ է տրվում նրանց տունը լքելու համար: Ընտանիքի անդամները պնդում են, որ տունը իրենցից խլել են անօրինական ճանապարհներով կեղծ ստորագրություններով և վաճառել են Մ. Օհանյանին և նրանք տունը չեն լքելու: [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեսազանգով կապ հաստատեց արտերկրում բնակվող Դ. Մանուկյանի մյուս որդու՝ Ստեփան Մանուկյանի հետ, դեպքի վերաբերյալ նրա տեսակետը իմանալու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր