23815 դիտում
18:37 11-09-2015
Սիրիայի պատերազմից հետո ես չեմ պատրաստվում մնացած կյանքս փողոցում անցկացնել․ 66-ամյա Ֆրիդիկը խորդ եղբոր «թեթև ձեռքով» անտուն է մնացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրայից Հայաստան տեղափոխված 66-ամյա Ֆրիդիկ Հարությունյանը խորդ եղբոր պատճառով անտուն է մնացել։ Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ 66-ամյա Ֆրիդիկ Հարությունյանը, ով Հայաստան է եկել 2012թ.-ին Սիրիայի Հալեպ քաղաքից: Նա պատմեց, որ իր հայրը 1986թ.-ին իրեն է կտակել Վարդաշեն 8-րդ փողոցի թիվ 58 տունը:
1990թ.-ին հայրը մահացել է, 1991թ.-ին Ֆրիդիկը ընդունում է կտակը, իսկ 1992թ.-ին` մեկնում Սիրիա: 2012-ին Սիրիայից վերադառնալով տեղեկանում է, որ տան սեփականատեր է դարձել իր խորդ եղբայրը` Ռոբերտ Արզումանյանը:
«Երբ ես Սիրիայում էի բնակվում, միայն կեղծիքների հիմքով խլեցին ինձանից` ըստ կտակի ժառանգության իրավունքի իմ տունն ու հողը: Սիրիայի պատերազմի պատճառով վերադառնալով Հայաստան` հայտնվեցի փողոցում: Այսօր ամբողջ աշխարհը օգնում է Սիրիայի պատերազմի պատճառով փախած հայերին, իսկ Հայաստանում դատարանները և դատախազությունը շարունակում են կեղծիքների ճանապարհով քողարկել իրենց հարազատին, բարեկամին, ընկերոջը»,- մանրամասնեց Հարությունյանը:
Դատախազությունը նույնիսկ անտեսել է մարդու իրավունքների պաշտպանի որոշումը` վերականգնել Ֆ. Հարությունյանի խախտված իրավունքը, մասնավորապես օրենսգրքով սահմանված կարգով ընթացք տալ վերջինիս 02.03.2015 ներկայացված դիմումին:
Վճռաբեկ դատարանը 2001թ.-ից սկսած մինչև 2014թ. հունիս ամիսը իմ վճռաբեկ բողոքները տարբեր նոր երևան եկած հանգամանքների հիմքով ետ է վերադարձրել անհիմն պատասխաններով: «Այժմ էլ դատախազությունը առանց ուսումնասիրելու իմ բողոքները, մերժում է իմ պահանջը. այն է` մեղավորներին նկատմամբ քրեական գործ հարուցել և պատժել օրենքի ողջ խստությամբ, վերականգնել իմ իրավունքի խախտումը և ճանաչել ինձ միակ տուժող:
Ներկայացնում եմ շատ ամփոփ դատավորների կողմից վճիռներում կատարված կեղծիքները, որոնց փաստերը առկա են:
1. Վճիռներում ակնհայտ կեղծել են Օրջոնոկիձեի շրջգործկոմի 22.05.1986թ. թիվ 14/40 որոշումը. պարզապես նոր որոշում են կայացրել:
2. Վճիռներում կեղծել են 1961թ. Լենինյան շրջանի ժողդատարանի վճիռը, որը ներկայացրել է դատարան Ռ. Արզումանյանը, իր անունը չկա այդ վճռում, գործի քննության հետ ընդհանրապես կապ չունի, իսկ դատարանը հաշվի է առել և կեղծել:
3. Վկայակոչել են 21.04.1961թ. մեկ այլ վճիռ, որը ընդհանրապես գոյություն չունի, նույնիսկ արխիվային քննված գործերում չկա: Այդ հիմքով խլել են իմ հողը:
4. Վճռի պատճառաբանական մասին հակասող «վճռեց» մասն են կազմել:
5. Դատավորները ինքնակամ փոխել են հայցապահանջները:
6. Հաշվի չեն առել, ըստ կտակի, ժառանգության իրավունքի վկայականը, որի հիմքով միակ ժառանգորդը ես եմ:
7. Վճռի պարզաբանման անվան տակ մի նոր վճիռ են կայացրել:
8. Դատարանների արխիվային քննված գործի նյութերից վերացվել է օրինական ուժի մեջ մտած վճիռը և կատարողական թերթը:
9. Վճիռների պետական գրանցում կատարվել է կեղծ հիմքերով:
10. Վճռի պատճառաբանական մասում նշված ցախանոցի մերժման պատճառը «վճռեց» մասում կիսատ է գրվել, որն էլ պատճառ է դարձել մեկ այլ վճռով բավարարելու»,- կետերով ներկայացրեց մեր զրուցակիցը։
Առաջին երկու բողոքներին ՀՀ դատախազության կողմից տրվել է գրեթե նույն պատասխանները։ «Դիմումներում թվարկված են Ձեր կասկածներն ու ենթադրությունները՝ դատավորների կողմից ակնհայտ անարդար վճիռ կայացնելու վերաբերյալ և երկրորդ պատասխանի մեջ գրում է «Եթե դուք ունեք կոնկրետ փաստեր, այլ ոչ վերացական կասկածներ կամ ենթադրություններ, ապա կարող եք ներկայացնել ցանկացած իրավապահ մարմնին մատնության համար ներկայացնեք հանցագործության մասին հաղորդում»:
14 էջանոց իմ դիմումը, որտեղ արտահայտված է իմ բողոքը` կետ առ կետ նշված դատական ակտերում կատարած կեղծիքների մասին, որի հետ կցված են 49 թերթ կեղծիքները բացահայտող փաստեր` միթե հանցագործության մասին հաղորդագրություն չի, ապա ինչ է:
Սիրիայի պատերազմից հետո ես չեմ պատրաստվում մնացած կյանքս փողոցում անցկացնել, իսկ դատավորները և հայցվորը հանգիստ մարսեն իրենց կատարած հանցագործությունները: Խնդրում եմ իրավապահ մարմիններին գնահատական տալ կատարվածին, աջակցել, որպեսզի իմ խախտված իրավունքները վերականգնվեն»․- ավելացրեց Ֆրիդիկ Հարությունյանը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3668 դիտում
21:24 20-02-2014
Դատարանի և ԴԱՀԿ-ի թեթև ձեռքով ընտանիքի 13 անդամները մնալու են փողոցում
2441 դիտում
15:36 04-08-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատարել է խոստումը եւ լուծել անտուն մնացած բնակիչների խնդիրները