28121 դիտում
16:52 05-01-2017
Ռուսական ուղևորատար օդանավը հազիվ է խուսափել ՆԱՏՕ-ի օդանավի հետ բախումից. Interfax
Այս գիշեր Կուրիլյան կղզիներում ռուսական ուղևորատար օդանավը հազիվ է կարողացել խույս տալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռի հետ բախումից, հաղորդում է mk.ru-ն։
Ըստ կայքի՝ աղբյուրը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող ինքնաթիռը վտանգավոր աստիճանի մոտեցել է Bombardier ռուսական օդանավին, ինչի ժամանակ էլ ռուս օդաչուներն արագ որոշում են կայացրել օդանավը կտրուկ իջեցնելու վերաբերյալ։
Interfаx գործակալությանն էլ ուժային կառույցի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ռուսական օդանավն իրականացնում էր Սախալին-Կուրիլներ չվերթը և երբ հասել է մոտ 6 հազար մետր բարձրության վրա, դիսպետչերները նկատել են, որ օդանավի ուղղությամբ և նույն բարձրության վրա մոտենում է չճանաչված օդանավ։
Աղբյուրի խոսքով՝ օդանավի օդաչուները չեն պատասխանել դիսպետչերների հարցերին և հատել են այն միջանցքը, որով ընթանում էր ռուսական ուղևորատար օդանավը։ Դրանից հետո որոշում է կայացվել ռուսական օդանավն իջեցնելու մասին։
Արձանագրվել են չճանաչված ազդանշաններ, որոնք, ըստ միջազգային դասակարգման, պատկանում են ՆԱՏՕ-ի օդանավերին։ Այդուհանդերձ, առայժմ պաշտոնական որևէ արձագանք չկա միջադեպի վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
3130 դիտում
15:45 11-08-2016
Մեծ Բրիտանիայում օդանավը հազիվ է խուսափել անօդաչուի հետ բախումից
16472 դիտում
10:43 04-02-2018
Ստամբուլում թուրքական և ռուսական օդանավերը հազիվ են խուսափել բախումից
3836 դիտում
11:53 15-02-2017
Դերասան Հարիսոն Ֆորդը հազիվ է խուսափել ուղևորատար օդանավին բախվելուց
Այս բաժնից
1057 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1144 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1030 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ