Մեծ Բրիտանիայում օդանավը հազիվ է խուսափել անօդաչուի հետ բախումից
Մեծ Բրիտանիայում օդանավը, որում եղել է 62 ուղևոր, Անգլիայի հարավ-արևմտյան Նյուքուեյ օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ հազիվ է խուսափել անօդաչու թռչող սարքի հետ բախվելուց, գրում է The Mirrorr պարբերականը։
Հաղորդվում է, որ անօդաչուն թռել է ինքնաթիռի հետ շուրջ 270 մետր բարձրության վրա։ Իսկ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել, դեռևս չի հաջողվել գտնել նրա օպերատորին։
Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում, ինչպես նաև այն, թե որ ավիաընկերությանն է պատկանում ինքնաթիռը։