Պաշտոնատար անձինք սեփական ունեցվածքի մասին փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով են լրացնելու․ Ժողովուրդ
«Ժողովուրդ»֊ը գրում է․ «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել։ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասին փաստաթղթերը լրացնելիս այլևս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, և այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»։
Ըստ Ս. Սահակյանի՝ նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին և այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։