Բակո Սահակյանը սոցիալ–տնտեսական թեմայով խորհրդակցություն է հրավիրել
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թևի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ Նախագահը կարևորել է այստեղ առկա խնդիրների համապարփակ լուծման նշանակությունը Արցախի կյանքում, ինչով էլ պայմանավորված է համապատասխան մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների համակարգված և պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: